Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ժան Իվ Լե Դրիան. Թուրքիան պետք է ընդունի Ղարաբաղում պատերազմի դադարեցման հայտարարությունը

Ժան Իվ Լե Դրիան. Թուրքիան պետք է ընդունի Ղարաբաղում պատերազմի դադարեցման հայտարարությունը
11.11.2020 | 14:59

Թուրքիան պետք է ընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման հայտարարության ստորագրումը, հակառակ դեպքում Եվրամիությունը կարող է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Անկարայի նկատմամբ՝ հայտարարել Է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը՝ ելույթ ունենալով խորհրդարանում։ Նա ասել է, որ դեկտեմբերին ԵՄ հերթական գագաթաժողովում կքննարկվի նաև Թուրքիայի ագրեսիվ պահվածքը:

«ԵՄ 27 երկրներն արդեն որոշում են ընդունել, որ եթե Թուրքիան չփոխի վարքագիծը, նրա նկատմամբ միջոցներ կձեռնարկվեն՝ ընդհուպ մինչև պատժամիջոցներ, այդ տարբերակներն արդեն սեղանին են», - ասել է նախարարը:

Դիտվել է՝ 1963

Մեկնաբանություններ